23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավստրալիայի խորհրդարանում անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը

Դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ Ավստրալիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության և ՀՅԴ ԱվստրալիայիՀայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ, Ավստրալիայի խորհրդարանում տեղի են ունեցելհանդիպումներ և քննարկումներ Հայոց ցեղասպանության ճանաչման և  ադրբեջանա-ղարաբաղյանհակամարտության շուրջ: Հանդիպումներին մասնակցել են հատուկ հրավիրյալի կարգավիճակ ունեցող ԼՂՀԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում ԼՂՀ Մշտականներկայացուցիչ Քայլար Միքայելյանը, Ավստրալիայի Հայ դատի Հանձնախմբի ներկայացուցիչներ:

Դավիթ Իշխանյանը և Քայլար Միքայելյանը խորհրդարանականներին մանրամասն տեղեկություններեն ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ԱրցախիՀանրապետության  պետականաշինության գործընթացի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանխաղաղ կարգավորման, ինչպես նաև հանրապետությունում ներկա զարգացումների մասին:

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրն իր ելույթում անդրադարձել էադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Արցախի անկախության հռչակման 24-րդ տարեդարձին՝շեշտելով. «ԼՂՀ-ն այսօր ունի ժողովրդավարական համակարգ, կառավարություն, խորհրդարան, մարդուիրավունքների և ազատ մամուլի դրսևորում, ինչը  հարևան Ադրբեջանի լրիվ հակապատկերն է»:

Հանդիպումների ընթացքում կարևորվել է նաև առաջիկայում Ավստրալիայի խորհրդարանականների՝Արցախ կատարելիք այցը, որը հնարավորություն կտա նրանց անմիջականորեն ծանոթանալու Արցախիձեռքբերումներին և երկրի առօրյային:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ