11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բյուջեի նախագծի քննարկումները հանձնաժողովներում շարունակվում են

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի, խմելու եւ ոռոգման ջրի ոլորտների,  շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանության,  ներդրումային հիմնադրամի ֆինանսավորման հարցերն էին:

Բյուջեի նախագիծը ներկայացնող ոլորտների պատասխանատուները եւ ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գ. Մարտիրոսյանը պատասխանել ու լրացուցիչ պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած հարցերին:

Քննարկումներին մասնակցում էր նաեւ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ