27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՊՆ Ուրալը վթարի է ենթարկվել.կա զոհ /լրացված

Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, ‘’Ուրալ’’ մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը: 

Այս մասին shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վթարի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Լևոն Բաբայանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզի հրշեջ-փրկարարական խումբը՝ երկու մարտական հաշվարկով: 

Ֆոտլրագրողը հայտնում է, որ ժամանում են նաև Պաշտպանության Նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ ձորը շրջված ”Ուրալը” Պաշտպանության Նախարարության հաշվեկշռում է գրանցված, իսկ մահացածն ու վիրավորը՝ զինվորականներ են: 

Վերամբարձ կռունկով փրկարարները փորձում են դուրս բերել ավտոմեքենան ձորից: ֆոտոլրագրողը հայտնել է, որ ոստիկանությունը պարզել է՝ մահացածը Վայք քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Գևորգյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, եղել է վարորդը, իսկ վիրավորը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Հուսիկ Ստեփանյանն է: 

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ավտովթարի փաստը: Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, վթարված մեքենայում եղել են երկու զինվորական` մեկ սպա եւ մեկ պայմանագրային զինծառայող: Այլ մանրամասներ ՊՆ խոսնակը խոստացավ փոխանցել ավելի ուշ: 

ժամը 19.47 

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, հունվարի.16-ին,  ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Վարազդատի Գեւորգյանն իրեն ամրակցված “Ուրալ” մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով Ա.Գեւորգյանը տեղում մահացել է, իսկ կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս գտնվում է Վայքի հիվանդանոցում, վիճակը գնահատվում է ծանր:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ