22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Երևանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական և անշարժ գույքը` շենքեր, կայաններ, տաղավարներ, ջրատար և կոյուղու ցանց, ամբարձիչներ և այլն, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել ”MED A. KGmbH” ընկերությանը։ Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա յոթ տարվա համար կազմում է մեկ մլն դրամ, որն ուղղվելու է ՀՀ պետբյուջե։ Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում, ներկայացված գործարար ծրագրին համապատասխան, կազմակերպել մեծ տարողության մեքենաների (ավտոբուսների) արտադրություն` յոթ տարվա ընթացքում ներդնելով յոթ մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ։

Հիշեցնելով, որ կառավարության նախորդ նիստերից մեկում վարձակալի ներկայացրած ծրագիրը հավանության է արժանացել, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս որոշումը նախորդի շարունակությունն է և թույլ կտա ՀՀ-ում արագորեն կազմակերպել ավտոբուսների արտադրություն։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ