27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են եղել Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, …

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ներկայացրեց Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ներում նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման արդյունքները: Ուսումնասիրվել է հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը:

 Կատարված հեռազոտության առաջին փուլը թույլ է տալիս եզրակացնել, որ ընդհանուր առմամբ Հայաստանի ԶԼՄ-ները քաղաքական ուժերի կամ ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների նկատմամբ խտրականություն և բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսևորել: ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է եղել քաղաքական դեմքերի առաջադրումը կամ չառաջադրումը:

Հոկտեմբերի մեկից դեկտեմբերի 15-ը լրատվամիջոցները հետևել են հենց այդ քաղաքական ուժերին, ընդ որում ուշադրությունը նրանց ծրագրերին չի եղել:

Նավասարդյանը հայտնեց նաև, որ այս ժամանակահատվածում հիշատակվել է հնարավոր 41 թեկնածու: Առաջադրված ութ թեկնածուները ստացել են ուշադրության քառասուն տոկոսը: Հիշատակումների հաճախականությամբ առաջին տեղում գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, երկրորդը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրան հետևում է ՀԱԿ առաջնորդը, ՛՛Ժառանգության՛՛ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չորրորդն է: Առաջադրված թեկնածուներից էպոսագետ Վարդան Սեդրակյանը՝ յոթերորդն է, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը՝ ութերորդը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ տասնիններորդը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ քսանհինգերորդը, Արամ Հարությունյանը քսանութերորդ տեղում է: ՛՛Ռադիո-Հայի՛՛-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը  մինչև դեկտեմբերի 15-ն ընդհանրապես չի լուսաբանվել որպես թեկնածու:

Շատ է հիշատակվել  նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ