27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իվանիշվիլիի այցը դրական տեղաշարժ կապահովի հայ քաղբանտարկյալների համար. քաղաքագետ

“Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ հունվարի 17-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցից հետո հասարակական գործիչ, ջավախցի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի գործի հետ կապված դրական տեղաշարժ կլինի: Հիշեցնենք, որ վերջինիս անունը հանվել էր Վրաստանում ուժի մեջ մտած “համաներման մասին օրենքով” ազատ արձակվածների ցուցակներից:

Քաղաքագետի կարծիքով` հայ քաղբանտարկյալները Վրաստանում պիտի որ ազատ արձակվեն, քանի որ Վրաստանը ցանկանում է Հայաստանին դրական ազդանշան ուղղել, իսկ սա հարմար պահ է նման քայլի համար: Բանախոսը նշեց, որ, բացի այդ, Իվանիշվիլիի այցի ընթացքում կքննարկվեն նաեւ այլ կարեւոր տարածաշրջանային հարցեր:

Սերգեյ Մինասյանն անդրադարձավ նաեւ Վրաստանի նոր իշխանությունների` Ռուսաստանի հետ հարաբերույթունները բարելավվելու ձգտմանը` նշելով, որ դա միայն դրականորեն կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա: Ինչ վերաբերում է վրաց-ադրբեջանական հարաբերություններին, ապա քաղաքագետի գնահատմամբ դրանք այնքան էլ դրական զարգացում չեն ապրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ