01 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի փոփոխության հարցը

Գործող նախագահն, ըստ Համլետ Հարությունյանի մտածելակերպով ազգային համերաշխության գաղափարի կրող է եւ պարտադիր չէ անպայման ստորագրված  փաստաթղթով կոալիցիա լինի: ‘’Որ նախագահը ներգրավելու է բոլոր կարող ուժերին երկրի կառավարման բնագավառում, ես դրանում կասկած չունեմ’’,-նշել է բանախոսը:

 Հարությունյանն ասել է, թե գործող նախագահն ունենալով ներելու մեծ ունակություն, կարողանում է ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ովքեր իրեն քննադատել են, եթե տեսնում է, որ վերջիններս երկրի համար պիտանի են:

Անդրադառնալով  կադրային փոփոխությունների եւ վարչապետի հնարավոր փոփոխության մասին հարցին պատգամավորն ասել է.’’Այդ հարցը պետք է տաք մայիսին: Ես անձամբ գտնում եմ, որ  վարչապետի մասին այդ խոսակցություններն ավելորդ են եւ որոշ մարդկանց կողմից անընդհատ հրապարակ նետվող հարց են: Վարչապետի գործունեությունը կուսակցությունը բավարար է գտնում եւ նրա փոփոխությունն այսօր օրակարգային չէ’’:

Համլետ Հարությունյանը հավելել է, որ նոր կառավարության մասին կարող ենք խոսել միայն ընտրություններից հետո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ