Շտապօգնության կանչերը պակասել են
Ընթացիկ տարվա ունվարի 1-ից 10-ը շտապօգնությունը սպասարկել է 6687 կանչ, որից 1070-ը տեղափոխվել են հիվանդանոց, մանկական կանչերի թիվը 529 են եղել, հիվանդանոց են տեղափոխվել 136-ը: Այս տվյալները հրապարակեց “ Շտապօգնություն” ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը` ավելացնելով, որ հունվարի 1-ից 10-ը գրանցվել է մահվան 133 դեպք:
Ամանորի կանչերը հիմնականում սիրտանոթային հիվանդությունների, սուր շնչառական ինֆեկցիաների եւ տրավմաների ուղղությամբ էին:
Անցած տարվա հետ համեմատած կանչերը նվազել են, օրական սպասարկվել է 25-50 կանչ: