ԲՀԿ-ն լծվել է Սերժ Սարգսյանի սատարմանը
Henaran.am-ին հասած տեղեկություններով, Աբովյանի քաղաքի ՀՀԿ-ի նախընտրական շատբը տեղակայվելու է նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարո Իսրայելյանի ընդարձակ խանութի շենքում: Այժմ նորոգվում է տարածքը, որի ֆինանսավորումը կատարել է ԲՀԿ-ն:
Նորոգման աշխատանքներին անձամբ հետեւում եւ վերահսկում է Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը: Վերջինս նաեւ վարում է շտաբի նախնական նիստերը, որտեղ հայտարարում է, որ պիտի սատարեն գործող նախագահին: