02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պրոֆեսիոնալ ծաղրածուներ

Ես չէի պատկերացնում, որ Հայաստանում այսքան պրոֆեսիոնալ ծաղրածուներ ունենք։ Թեկնածուներից ամենագլամուրայինը՝ Անդրեաս Ղուկասյանը, երկար բացատրելով, որ քաղաքացին չի կարողանում լիարժեքորեն օգտվել իր իրավունքներից, իսկ ազգի միակ փրկությունը միջազգային փորձի վրա հիմնվելով Սերժ Սարգսյանին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելն է, հայտարարել է, որ ինքն անժամկետ հացադուլ է հայտարարում, քանի որ չի կարող ընտրությունների արդյունքը հակասել հանրային շահին…

Այ քեզ թատրոն։ Ասենք փիառվելու այլ տարբերակներ էլ առաջարկեմ Անդրեասին. մերկ շրջել երևանի փողոցներում՝ ի նշան բողոքի, կամ ասենք հայտարարել, որ եթե Սերժը ընտրվի, ինքն իր երակները կկտրի…

Հասկանո՞ւմ եք, անգամ եթե հեգնանքը մի կողմ դնենք, ապա էլի Ղուկասյանի արգումենտացիան զրոյանում է մի պարզ հարցով. իսկ թեկնածուների ո՞ր մեկի ընտրությունն է, որ չի հակասում հանրային շահին, գուցե հեց Անդրեաս Ղուկասյանի՞նը։

Արմեն Առաքելականի գրառումը` ֆեյսբուքից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ