21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծեծել են. ՀԺ

«Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։

Ըստ լուրերի նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»–ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա։ Մեր թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել Է. «Քաղաքական ենթատեքստով որևէ բան չի եղել, բախում եղել Է խուլիգանական խմբավորման հետ, բայց դա քաղաքական ենթատեքստ չունի, այս պահին այսքանը, ուրիշ բան չեմ կարող ասել։ Այսքանով բավարարվեք»։ Ամեն ինչ, ըստ լուրերի, սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկումից։ Քննարկումն այնքան Է թեժացել, որ վերածվել Է ծեծկռտուքի ուսանողների մասնակցությամբ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ