ՀԱԿ-ում Լեւոն անունը միշտ կլինի.168 ժամ
“168 ժամ”-ի տեղեկություններով, ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին հայտարարությունից հետո, թիմակիցների նեղ շրջանակին ներկայացրել է իր որոշման իրական հիմնավորումները: Տեր-Պետրոսյանն ասել է, որ չի պատրաստվում քաղաքականությունից հեռանալ այնպես, ինչպես 1998 թվականին (այսինքն՝ տեւական ժամանակ մեկուսանալ), սակայն նաեւ ակտիվորեն չի ներգրավվելու ընթացիկ քաղաքական գործընթացներում:
Միաժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում թիմակիցներին կհայտնի իր հետնորդի անունը, որն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կհրապարակվի նախագահական ընտրություններից հետո:
ՀԱԿ-ում թերթի աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ վերնախավում հասկացել են, որ խոսքը Լեւոն Զուրաբյանի մասին է: Իր հերթին Լ. Զուրաբյանը նկատելիորեն պասիվացրել է հրապարակային գործունեությունը՝ հարցազրույցներ, մեկնաբանություններ չի տալիս՝ Տեր-Պետրոսյանի հետնորդի դերում որպես ավելի “ծանր” գործիչ ներկայանալու նպատակով: