Րաֆֆին ԱՄՆ-ից հրավիրել է Օբամայի քարոզարշավին մասնակցած երիտասարդին. Հրապարակ
Րաֆֆի Հովհաննիսյանը, որն Ամանորը սովորաբար նշում է ԱՄՆ-ում, այս տարի նախագահական ընտրությունների պատճառով չի մեկնել: “Հրապարակ”-ը գրում է, որ նա տոներից առաջ զանգահարել է ԱՍՆ, իր որդու՝ Կարինի ընկերոջը, ԱՍՆ Կոնգրեսի փորձագետ Լեւոն Բաղրամյանին՝ խնդրելով գալ Հայաստան եւ ղեկավարել իր նախընտրական շտաբը:
Ի դեպ, վերջինս մասնակցել է Օբամայի նախընտրական արշավին, 30 տարեկան է, մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկներից է: Նա մի քանի օր ժամանակ է խնդրել՝ պատասխանելու առաջարկին եւ, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, համաձայնել է. այս շաբաթ ժամանելու է Հայաստան: “Ժառանգությունն” առայժմ չի հայտնում շտաբի պետի անունը: