24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ահա՛ իմ Աստված. մեծերը` Աստծո մասին

«Թող աշխարհն առաջադիմի և զարգանա, որքան կուզի, թող մարդկային հետազոտությունների բոլոր բնագավառները և իմաստությունը հասնեն իրենց բարձրակետին, միևնույն է, չեն կարող փոխարինել Աստվածաշնչին: Նա՛ է ամեն տեսակ ուսուցումների և ամեն տեսակ զարգացումների հիմքը: Թող զարգանա գիտական մշակույթը, թող բնական գիտությունը աճի և՛ լայնությամբ, և՛ խորությամբ, և մարդու մի՛տքը զարգանա, որքան կարող է, միևնույն է, Ավետարաններում շողացող քրիստոնեության մշակութային և բարոյական մակարդակին չեն հասնի:

Կասկածելու շրջանն անցել է, այժմ արդեն ոչ ոք չի կասկածում ինչպես իր սեփական գոյության, այնպես էլ Աստծո գոյության վրա: Աստծո բնավորությունը, անմահությունը, ամենուրեքությունը, մեր հոգու էությունն ու նրա կապը մարմնի հետ. այդ բոլորը հավերժական խնդիրներ են, և փիլիսոփաներն այդ բնագավառներում մեզ հեռուն տանել չեն կարող: Ֆրանսիական նորօրյա փիլիսոփաներից մեկը իր դատողություններն սկսել է այսպես. «Հայտնի է, որ մարդը կազմված է երկու մասից՝ մարմնից և հոգուց: Այդ պատճառով մեր զրույցն սկսում ենք մարմնից, որպեսզի հետո անցնենք հոգուն»: Ֆիխտեն դեռ իր ժամանակին ավելի առաջ էր անցել և ավելի խելացի մոտեցել խնդրին՝ ասելով. «Մենք խոսելու ենք որպես մարմին և որպես հոգի դիտվող մարդու մասին»: Նա հրաշալիորեն հասկացել էր, որ այդքան սերտորեն կապված ամբողջությունը բաժանել չի կարելի:

Օգտակարության ուսմունքի հետևորդները կարծում են, որ կկորցնեն իրենց Աստծուն, եթե երկրպագեն Նրան, Ով պաշտպանվելու համար ցուլին եղջյուրներ է տվել: Սակայն թող ինձ թույլ տրվի երկրպագել Նրան, Ով Իր արարչագործության հարստությամբ այնքան մեծ է եղել, որ հազարավոր տեսակի բույսերից ու կենդանիներից հետո ստեղծել է նաև մեկին, ում տեր է դարձրել մնացած բոլորին և ում ենթարկվում են բոլորը: Թող մարդիկ շարունակեն պաշտել Նրան, Ով անասուններին կեր է տալիս, իսկ մարդուն՝ ցանկացածի չափ ուտելիք և խմելիք, իսկ ես աղոթում եմ Նրան, Ով այնպիսի կենսագործիչ զորությամբ է տոգորել աշխարհը, որ եթե Նրա ստեղծածների նույնիսկ մեկ միլիոներորդ մասն էլ շարունակի գոյություն ունենալ, միևնույն է, աշխարհը դարձյալ կհորդի կենդանի էակներով, և նրանց ոչինչ չեն կարող անել ո՛չ պատերազմը, ո՛չ ժանտախտը, ո՛չ կրակը: Ահա՛ իմ Աստվածը»:

ԳՅՈԹԵ Յոհան Վոլֆգանգ Ֆոն – (1749-1832), գերմանացի բանաստեղծ, նոր ժամանակների գերմանական գրականության հիմնադիր, պետական գործիչ, մեծ մտածող և բնագետ:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ