02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Բնակարաններ են ստացել

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնության Սիսակյան 3 հանրակացարանային շենքի ևս 17 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Ընտանիքների ներկայացուցիչները վիճակահանության սկզբունքով ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 և շինարարների 6/1 շենքերի հարկաբաժիններում առկա բնակարանները:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին և տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ