01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Հետաքրքրվել են ընտրացուցակով. Հայկական ժամանակ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամները, ըստ  ղեկավար Հայդի Թալիավինի, ՀՀ ԿԸՀ-ում բարձրացրել են ընտրացուցակներում առկա մարդկանց եւ ՀՀ առկա բնակչության թվերի բալանսի հարցը: Թերթի հիշեցմամբ` ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հրապարակած նախնական հունվարի 6-ի տվյալներով, 2013թ. նախագահական ընտրությունների ընտրական ցուցակներում ընտրողների թիվը հասել է 2 միլիոն 500 հազար 887-ի:

“Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք սա ռիսկային չէ արդար ընտրությունների տեսանկյունից, տիկին դեսպանը պատասխանել է. “Մեր տպավորությունն առայժմ այն է, որ ԿԸՀ-ն բավականին քայլեր ձեռնարկել է հնարավորինս պահպանելու դրանց ճշգրտությունը: Ինչպես եւ ցանկացած այլ հարց, որ հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում, մենք այս հարցին ուշադիր հետեւելու ենք եւ մեր եզրակացություններում կարտացոլենք մեր կարծիքը”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ