26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի ակցիայի մասնակիցների խոսքից ականջներն են թոռոմում. Առավոտ

Հանրապետականները սխալ են վարվել՝ տապալելով ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը։

Խորհրդարանը մտքեր փոխանակելու եւ, ինչու չէ, դրանք քարոզելու համար է։ Եթե վստահ ես քո ճշմարտության մեջ, մասնակցիր քննարկմանը, արտահայտիր քո տեսակետը եւ դեմ քվեարկիր քո չհավանած օրինագծին։

Եթե ՀՀԿ–ն այդպես աներ, աշխարհը, ենթադրում եմ, շուռ չէր գա։ Մյուս կողմից՝ ընդդիմադիրները ակնհայտորեն սխալվում են՝ ասելով, որ ԱԺ նիստին մասնակցելը պատգամավորների առաջ դրված սահմանադրական պահանջ է՝ նախքան նման բան ասելը պետք էր խորհրդակցել իրավաբանների հետ։

Սակայն “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի  խոսքը  ԱԺ-ի ցանկապատի մոտ ակցիայի մասին է։ Նա առաջարկում է դիտել տեսանյութերը եւ լսել , թե ինչ են խոսում այդ մարդիկ։

“Չգիտեմ՝ նրանք ՀԱԿ ակտիվիստներ են, թե պարզապես “ժողովրդի ներկայացուցիչներ”, բայց նրանց դատողություններից եւ “փաստարկների” մակարդակից պարզապես մարդու “ականջներն են թոռոմում” (եթե թույլատրելի է ռուսերենից բառացի թարգմանությունը):

Ակնհայտ է, որ այդ մարդիկ բացարձակապես չգիտեն, թե ինչի համար են եկել, ինչ պահանջներով է անցկացվում բողոքի ակցիան։

Ես չեմ կարծում, որ խորհրդարանի 4 խմբակցությունների օրենսդիրները մտադիր են ժողովրդին համախմբել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կամ խորհրդարանական համակարգի շուրջ։ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, “Ժառանգությունը” ներկայացնող բոլոր պատգամավորները եւ ԲՀԿ-ից 8-10 հոգի ունեն բավականաչափ մտավոր մակարդակ՝ հասկանալու համար, որ հանուն պառլամենտական հանրապետության մարդկանց ոտքի չես հանի։ Մեր քաղաքացիների մեծամասնությունը չգիտի՝ դա ինչ է եւ որն է դրա օգուտը։ Գիտեմ, որ ընդդիմադիրներն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց ինձ թվում է, որ այսօրվա հայաստանցիների համար նման համախմբող գաղափար չեն կարող լինել ժողովրդավարությունը, լեգիտիմությունը, սահմանադրական կարգը, օրինականությունը, արդարությունը եւ այլն։ Դրանք չափից դուրս վերացական հասկացություններ են, եւ բացահայտել դրանց կապը ամեն մի քաղաքացու աշխատավարձի կամ թոշակի հետ գրեթե անհնարին է։ Այդպիսի միասնական գաղափար չի կարող լինել նաեւ “ռեժիմից ազատվելը”՝ չնայած այստեղ, որքան հասկանում եմ, միասնություն չկա նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ։ Թվում է, թե “ռեժիմից ազատվելը” պետք է համախմբի բոլոր դժգոհներին, որովհետեւ նույն փողոցային ակցիաների ժամանակ դուք կլսեք իշխանությունների հասցեին ամենաթունդ հայհոյանքներ, անեծքներ, բողոքներ, ատելության զանազան դրսեւորումներ։ Բայց այդ էմոցիաները չեն ձեւակերպվում որպես քաղաքական համոզմունք եւ պահանջ։ Եվ քանի դա այդպես է, այդ բողոքող եւ անիծող մարդիկ սուսուփուս կվերցնեն ընտրակաշառքը եւ կքվեարկեն “ինչպես որ հարկն է”։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ