«Շնորհակալություն տղերք … »
Ու այսքանից հետո, դեռ կլինեն մարդիկ, ովքեր կբարբաջեն, որ մենք չունենք կայացած իրավապահ ու ԱԱԾ համակարգ, մենք չենք կարողանում պաշտպանել մեր քաղաքը, մեր քաղաքացիներին, մեր երկիրը:
Շնորհակալություն տղերք, ես լավ գիտեմ, որ ձեր աշխատանքը ծանր է ու պատասխանատու, որ ձեզ ամեն առիթով չեն հիշում, որ դուք երբեք շնորհակալությունների ու գովասանքի չեք արժանանում, թերևս բացի ձեր ընտանիքի անդամներից: Իմացեք, որ դուք ուղղակի ձեր գործն եք անում, դուք ուղղակի անձնվիրաբար ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը ու դրանով ամեն ինչ ասված է: Երիտասարդ օգտատեր Սմբատ Ղահրամանյանն է շնորհակալություն հայտնում ֆեյսբուքյան հանրագրում: