26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ից վարձկանները պետք է հեռանան /վիդեո/

Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին` մասնավորապես ասաց, որ թեկնածուներ չառաջադրելով՝ ընդդիմությունը հնարավորություն տվեց վերընտրվելու Սերժ Սարգսյանին:

“Կարելի է ենթադրել, որ  նրանք նախագահի ներկայացրած  ծրագրին  համարժեք եւ այլընտրանքային  ծրագրեր չունեն , կամ որոշակի քաղաքական համաձայնություն կար”,-ասաց Արշակյանը: Վերջինս համոզված է, որ Սերժ Սարգսյանը բարձրացրել է պետականության դրոշը, իսկ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չէին կարող կանգնել պետականության դեմ:

Նախկին պատգմավորի համոզմամբ,  Հայաստանում կան մարդիկ, ովքեր մասնակցել են երկրի ազատագրական պայքարին, ովքեր էլ պիտի ղեկավարեն երկիրը: “ Այդ իմաստով ամենահարմարը Սերժ Սարգսյանն է: Նա ունի աշխատանքային մեծ փորձ՝  ի տարբերություն մյուս թեկնածուների”,-ասաց նա` ավելացնելով, որ Սերժ Սարգսյանը սակայն պետք է փոխի իր թիմը: Լրագրողների այն հարցին, թե կոնկրետ անուններ կարող է նշել, Արշակյանն ասաց` Ազգային ժողովի 90 տոկոսը:

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով, գործող իշխանությունները պետք է հեռանան, քանի որ նրանց օրոք սա այն Հայաստանը չէ, որտեղ ժողովուրդը ցանկանում է ապրել:

“ Մենք բերելու ենք նոր Հայաստանի ծրագիր՝ համոզելու հասարակությանը, որ այն ավելի լավն է: Այո, Րաֆֆի Հովհաննիսյանն իր մեջ համախմբում է Սփյուռքը, բայց նա շատ ավելի հայաստանցի է, քան շատերը: Մեր հիմնական նպատակն է, որպեսզի փետրվարի 18-ին բոլորը գնան ընտրությունների, այլապես կօգնենք այս իշխանություններին վերարտադրվելու”,-ասաց պատգամավորը:

Նախկին եւ ներկա պատգամավորների տեսակետները` նաեւ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ