Ծառուկյանի թիկնապահներին վերադաստիարակել են
Որոշ տեղեկություններով, օրերս միջադեպ է գրանցվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահների եւ ոստիկանների միջեւ: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, թիկնապահները չեն ենթարկվել ոստիկանների հրահանգին, ինչին հետեւել է թիկնապահներին բերման ենթարկելու Հայաստանի ոստիկանապետի կարգադրությունը:Պատճառը եղել է այն, որ թիկնապահները չեն ցանկացել փոխել ավտոմեքենաների պետհամարնիշները:
Նրանց մեքենաների վրա չթույլատրվող պետհամարանիշներ են եղել: Ի վերջո ոստիկանությունում նրանց “վերադաստիարակել” են, մեկ-երկու ժամ այնտեղ մնալուց հետո թիկնապահները անմիջապես փոխել են պետհամարանիշները:
Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից կտրականապես հերքեցին տեղեկությունը: “Որեւէ միջադեպ որեւէ մեկի թիկնազորի նկատմամբ վերջին օրերին չի գրանցվել”,-ասացին վարչությունից: