Սկանդալ. Թուրքիայի կործանած ինքնաթիռը Ռուսաստանինն էր /վիդեո/
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանին կործանված ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին այսօր կործանիչ ինքնաթիռ է կործանվել։ Ավելի ուշ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ինքնաթիռը կործանել է թուրքական զինուժը, քանի որ այն հատել էր իրենց օդային սահմանը։
Թուրքական «Milliyet»-ը նշել էր, որ ինքնաթիռը ընկել է Թուրքմենդաղի շրջանում, որտեղ հիմնականում թուրքմեններ են բնակվում:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ օդաչուները հասցրել են դուրս նետվել (կատապուլտ) ինքնաթիռից, նրանցից մեկը հայտնվել է թուրքմենների ձեռքում, մյուսը որոնվում է:
Այժմ ռուսական կողմը հավաստիացնում է, որ կործանված ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային սահմանը, ինչն ամրագրված է հսկման օբյեկտիվ մեխանիզմներով: Այն բացառապես Սիրիայի սահմանում է եղել, գրում է РИА Новости-ն: