Ձերբակալեք. Բագրատյանը հունից դուրս եկավ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, խոսելով 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության ծրագրից, հիշեց Մարկ Տվենին:
«Մարկ Տվենն ասում էր`կա արդարացված, չարդարացված և վիճակագրական սուտ, ահա այդ սուտասաններից մեկը նստած է էստեղ: Էս մարդը խաղեր ա տալիս տեմպերի հետ՝ հաճոյանալով այս կամ այն նախագահին, կամ այս կամ այն վարչապետին, նման մարդիկ շատ վտանգավոր են»,-ասաց Բագրատյանը՝ նկատի ունենալով ԱՎԾ նախագսհ Ստեփան Մնացականյանին:
«Երբ մարդը խելոք է ու կրեատիվ, ես դա հասկանում եմ, բայց երբ մարդը կիսագրագետ ա ու վարպետ ինտրիգների մեջ, սա վտանգավոր ա, խորամանկությունն ու ինտրիգը բնազդ ա: Ժողովուրդ, խելոք մարդը խորամանկ չի լինում»,- հավաստիացրեց Բագրատյանը:
Բագրատյանի խոսքով, քանի որ ԱՎԾ-ն պարբերաբար աճի տեմպ է ցույց տվել իր զեկույցներով, դրա արդյունքն այն է եղել, որ ՀՆԱ-ի ցուցանիշը 167 է՝ 1990 թվականի համեմատ, բացի այդ, «իջացրել ա նաև կոմունիստների ժամանակվա ՀՆԱ»-ն:
«Հլը սրա արածները նայեք, ուրեմն ես երկու նամակ եմ գրում, հասցեները տարբեր, մեկը ԱՎԾ, մյուսը՝ ՀԲ, ՀԲ-ն ասում ա՝ էդ հիմարության պատճառը ՀՀ ԱՎԾ-ն ա, սա ասում ա՝ ՀԲ-ն ա պատճառը, բա սենց վիճակագրություն կլինի՞, բա սենց բան են անո՞ւմ … Ինքը հիմա կհելնի, կբացատրի, անեկդոտներ կասի, բավականաչափ էլ խելոք ա վարպետորեն խաբելու համար. ձերբակալեք , էս ձևի չինովնիկներին»,- վրդովվեց նախկին վարչապետը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց.
«Այո-ոչի շրջայցը շատ ոգևորիչ է, բայց դա իրավունք չի վերաբերում որևէ մեկին, որպեսզի վարկաբեկի ինչ-որ մեկին: Մարդը եթե ազնիվ է, դիմացինի մեջ միշտ ազնվություն է տեսնում: Երկու բառ ծրագրից խոսացեք, ով ինչ հեքիաթներ գիտի պատմում է, հիմա ես էլ դուրս գամ սկսեմ՝ ամեն ինչ որտեղից եկա՞վ»: Սահակյանը հիշեցրեց՝ Մնացականյանն աշխատում էր նաև այն ժամանակ, երբ Բագրատյանը վարչապետ էր.
«Չտեսնված աշխատող էր, էսօր արդեն վտացավ հանկարծ»: