Ճանապարհները դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Թորոս-Բավրա, Առափի-Հայկավան-Ոսկեհասկ, Թալին-Արթիկ-Ապարան, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Սպիտակ, Արագյուղ-Բուժական, Հրազդան-Մեղրաձոր, Հատիս-Զովաշեն, Մեղրաձոր-Հանքավան, Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները:
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածը, Երևան-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Բերդ-Ճամբարակ, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Երևան-Վանաձոր, Գավառ-Մարտունի-Վարդենիս, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը, Երևան-Սևան ավտոճանապարհը, ինչպես նաև Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց: