21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ասադը 2 հազար բանտարկյալներին փոխել է Իրանի քաղաքացիների հետ

Սիրիայում տեղի է ունեցել գերիների փոխանակման գործարք: Սիրիացի ապստամբներն ազատել են Իրանի 48 քաղաքացիների` հակակառավարական գործողությունների պատճառով բանտարկված 2 հազար քաղաքացիների ազատման դիմաց: 

Ինչպես հաղորդում է “Reuters”-ը, 2012-ի ամռանը “Ալ-Բարաա”-ի գրոհայինները գերի էին վերցրել Իրանի քաղաքացիների, որոնց ի սկզբանե մտադրվել էին սպանել: Ապստամբները պնդում էին, որ նրանք Իսլամական հեղափոխության կորպուսից են եւ Սիրիայում կռվում են կառավարական զորքերի կողմից: 

Պաշտոնական Թեհրանն ի պատասխան հայտարարել էր, որ նրանք գվարդիականներ չեն, այլ շիա ուխտավորներ, եւ պահանջել էր ապստամբներին աջակցող Քաթարին եւ Թուրքիային ապահովել այդ քաղաքացիների անվտանգությունը եւ նրանց շուտափույթ ազատումը:

Բանտերից ազատ արձակվածների թվում եղել են նաեւ այլ երկրների, առաջին հերթին` Թուրքիայի քաղաքացիներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ