26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հիշե՞լ են Վահեին. Հայկական ժամանակ

Անցած տոները՝ Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, առաջինն էին, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ընտանիքը նշել է առանց նրա: Ինչպե՞ս են սպանված բժշկի երեխաները դիմավորել Նոր Տարին, քաղաքացիական հասարակությունից կամ քաղաքական գործիչներից ովքե՞ր են այցելել Վահեի ընտանիքին կամ այցելե՞լ են արդյոք: Օրերս, երբ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցն այս մասին հետաքրքրվել է Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանից, նա հրաժարվել է պատասխանել՝ ասելով միայն. “Նորմալ է եղել: Ամեն ինչ նորմալ է եղել: Կներեք”: 

“Առանձնահատուկ հյուրեր ունեցած լինելու դեպքում, Գառնիկ Ավետյանը, թերեւս, չհրաժարվեր նրանց անունները թվարկել: Նշենք, որ բժիշկ Վահե Ավետյանը մահացել է 2012-ի ամռանը՝ Աժ այն ժամանակ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում դաժան ծեծի ենթարկվելուց հետո՝ չկարողանալով դուրս գալ կոմայից: Ռազմական բժշկի մահը հասարակական մեծ հնչեղություն էր ստացել, նաեւ տարբեր ակցիաներ էին կազմակերպվում՝ դատապարտելու այդ ոճրագործությունը: Ներկայումս դատավարությունը ընթանում է”,-գրում է թերթը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ