08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նաեւ պատգամավորն է երգել. 168 ժամ

“Շարմ” հոլդինգը ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության շրջանակներում ներկայումս նոր երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանում: Անդրադառնալով թեմային “168 ժամ” թերթը փորձել է պարզել, թե հայ երգիչ-երգչուհիներից ովքե՞ր են երգելու եւ նկարահանվելու տեսահոլովակում: Երգչուհի Լեյլա Սարիբեկյանն ասել է, որ առաջին անգամ է նման բան լսում. “Ինձ ոչինչ չի առաջարկվել”: Հարցին, թե առաջարկ լինելու դեպքում կերգե՞ք, նա պատասխանել է. “Ընդհանրապես ոչ մի քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակի համար չեմ երգել: Երգելու համար պետք է երգն արժեքավոր լինի կամ իր մեջ ինչ-որ հետաքրքիր բան պարունակի: Դրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ինձ ամեն ինչի մեջ չեն ընդգրկում, որովհետեւ գիտեն, որ ես էլ չեմ ցանկանում ամեն ինչի մեջ լինել”:

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ տեսահոլովակը վաղուց է նկարահանվել, որտեղ ինքն էլ է երգել եւ նկարահանվել: “Շատ հայտնի ու սիրված արտիստներ են երգել, այդ թվում՝ Նունե Եսայան, Լիլիթ Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան, Հայկո եւ այլք”,- ասել է պատգամավորը: Հարցին, թե ովքե՞ր են երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակները, Շ. Պետրոսյանը պատասխանել է. “Խոսքերի հեղինակին չգիտեմ, կոմպոզիտորի անունն էլ Ալբերտ է, ազգանունը չեմ հիշում”: Իսկ թե երբ կլինի երգի պրեմիերան, Աժ պատգամավորը չգիտի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ