17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Քննարկումները շարունակվում են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող որոշ փոփոխությունների, դրանց վերաբերյալ քննարկումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքներին: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում ներկայացվել են մի շարք առաջարկություններ արծարծված հարցերի կապակցությամբ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ շարունակել համատեղ աշխատանքը և ակտիվ քննարկումները ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ, քանի որ այն կարևոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ