30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գիշերօթիկի սանին ծեծած դաստիարակը տույժի է ենթարկվել

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցը ինքնակամ լքած 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով։   Գրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 20-ին  սոցիալ մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, իսկ հաստատությունը երեխայի կողմից ինքնակամ լքելու պատճառները հետաքննվում են ՀՀ ոստիկանության կողմից:

   Տիգրան  Պապիկյանը Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ այժմ  գտնվում է  ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում, որտեղ ստանում է  հոգեբանական, սոցիալական աջակցություն, գտնվում է  համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, ապահովված է  սննդով եւ հագուստով, մինչ պարզվեն  երեխայի` գիշերօթիկ հաստատությունից  փախուստի բոլոր հանգամանքները: 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, Տիգրանը փախել էր Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից:  Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները երեխային գտել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում, որտեղ նա պատմել է, որ գիշերօթիկի դաստիարակներից մեկը` ընկեր Լիլիթը   պարբերաբար ծեծել է նրան, ինչի հետեւանքով նա փախել է գիշերօթիկից:  

Պաշտպանի աշխատակազմը հետեւողական է Տիգրանի գործի ընթացքին եւ սպասում է Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի եւ Ոստիկանության պատասխան գրություններին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ