28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարձակում են գործել շենքի վրա, որտեղ Russia Today հեռուստաընկերությունն է․ կան զոհեր /վիդեո/

Թել Ավիվում երկու մարդ է զոհվել, երեքն էլ վիրավորվել են անհայտ անձի կողմից Թել Ավիվի շենքերից մեկի վրա հարձակման հետևանքով, որտեղ տեղակայված է Russia Today հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերությունից հայտնել են, որ հարձակման ենթարկված շենքում աշխատում է 400-500 մարդ, հեռուստաընկերության աշխատակիցները չեն տուժել:

Հեռուստաընկերության աշխատակից Պոլա Սլիերը ասել է, որ, հարձակումից հետո լսվել են ճիչեր, խուճապ է սկսվել: Մարդիկ փակվել են իրենց գրասենյակներում:

«Մենք գրասենյակում էինք, երբ բղավոցներ լսեցինք։ Միանգամից դուրս վազեցինք։ 10-15 րոպեների ընթացքում լրիվ քաոս էր տիրում, դժվար էր հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Սա մեծ շենք է, կարող եմ ասել՝ այստեղ շուրջ 400-500 մարդ է աշխատում»,- ասել է նա։

Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, ազգությամբ արաբ տղամարդը փորձել է ներխուժել կառույց, ուր աղոթքի արարողություն էր անցկացվում: Իսրայելի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ հարձակվողը 36-ամյա պաղեստինցի է, ով ապրում է Հեբրոն բնակավայրի մոտակայքում: Նա արդեն ձերբակալվել է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ