Հատկացվեց 902 միլիոն դրամ` նոյեմբեր ամսվա քամիների հասցրած վնասը փոխհատուցելու համար
Այսօր՝ նոյեմբերի 19-ին կառավարության հերթական նիստում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում է 902 միլիոն դրամ` 2015թ. նոյեմբերին ուժեղ քամիների հետևանքով համայնքներում ավերածությունների վնասները փոխհատուցելու համար:
Նախարարը նշեց, որ մարզպետերը հանձնարարություն են ստացել վերջնականապես հստակեցնել վնասների չափը: Նա 3 օր խնդրեց` վերջնական զեկուցելու համար:
Վարչապետը հավելեց, որ նախագահի հետ քննարկել են այդ հարցը և որոշել աջակցել, բայց իրենց անհրաժեշտ են օբյեկտիվ և ճիշտ թվեր` վնասների մասին:
«Կճշտվի վնասի չափը, համոզված եմ, որ առաջարկվող գումարը ավել է գրված, քան վնասի չափն է»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: