26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դիտորդները գալիս են. Չորրորդ ինքնիշխանություն

 Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, դեկտեմբերի 19-ին ավարտվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված վերջնաժամկետը, որի ընթացքում այս տարվա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում ԺՀՄԻԳ- դիտորդ լինել ցանկացողները կարող էին ներկայացնել իրենց փաստաթղթերը: Հունվարի առաջին տասն օրվա ընթացքում, այսինքն` մոտ օրերս, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պաշտոնական կայքի հաղորդման, Հայաստան պետք է ժամանի դիտորդների առաջին խումբը: Ընդհանուր աշխատանքը պետք է տեւի մոտավորապես 8 շաբաթ:

Թերթի հիշեցմամբ` ԺՀՄԻԳ-ի կողմից րնտրությանները դիտարկում են երկու տեսակի դիտորդներ` կարճաժամկետ եւ երկարաժամկետ: Ընտրություններից շաբաթներ առաջ ժամանում են երկարաժամկետ դիտորդներր, իսկ արդեն ընտրությունների շեմին` կարճաժամկետ դիտորդներր: Նախրնտրական շրջանի մեկնարկից առաջ ԺՀՄԻԳ-ը ներկայացնելու է իրավիճակը գնահատող գեկույցը, նախընտրական շրջանում` մի քանի միջանկյալ զեկույցներ, իսկ րնտրությունների ավարտից մոտ երկու ամիս անց էլ` վերջնական գեկույցը: Առայժմ չի նշվում, թե ով է ղեկավարելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ