17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ դեսպանն ասաց` ինչն է Հայաստանում իրենց հետաքրքրում

Երեքշաբթի տեղի է ունեցել առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան կողմերի խորհրդի նիստը, իսկ, ահա, Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը դրա տրամաբանական շարունակությունն է: Այդ մասին միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը:

«Խորհրդի նիստի ժամանակ քննության առնվեցին կոնկրետ տեխնիկական հարցեր, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ առևտրային հարաբերությունների համատեքստում: Այս հանդիպումը ավելի մեծ սպեկտրով է դիտարկելու համագործակցությունը, թե ինչպես կարող է ամերիկյան կողմը նպաստել տնտեսական աճին և զարգացմանը»,- մեկնաբանեց դեսպանը` նշելով, որ առավելապես քննարկվելու են էներգետիկ ոլորտի Հայաստանի ռազմավարությունը, ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրները, ինչպես նաև պայքարը այնպիսի չարիքի դեմ, ինչպիսին է կոռուպցիան:

Ըստ դեսպանի` քննարկվելու է նաև, թե արդյոք նպատակահարմար է կնքել կրկնակի հարկման համաձայնագիրը, քանի որ այս պահին որոշումը կայացված չէ: Դեսպանն ընդգծեց, որ ամերիկյան կողմը շահագրգռված է Հայաստանում ներդրումներ անելու վերաբերյալ, ըստ նրա, ամերիկացիներին առավել հետաքրքիր է IT ոլորտը, աջակցություն է ցուցաբերում գյուղատնտեսության ոլորտին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ