30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լրագրողը դատի է տվել գործարարին

“Ժողովուրդ” օրաթերթի լրագրող Ս. Գրիգորյանը անցած տարեվերջին դիմել է դատարան ընդդեմ ՛՛X գրուպ՛՛-ի նախագահ, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի սեփականատեր, ՛՛Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա՛՛-ի ղեկավար, ՛՛Վալենսիա՛՛ ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ վերջինս լրագրողին վիրավորել էր նրան անվանելով “պրաստիտուտկա” , երբ լրագրողը փորձել  էր նրան հարց տալ:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Ս. Գրիգորյանը, ինքը եւ խմբագրակազմը սպասում էր, որ գործարարը ներողություն կխնդրի, սակայն այդպես էլ նա չգիտակցեց սխալը:

Գործը Արաբկիր- Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում է, դատական նախնական նիստը դեռ չի նշանակվել, դա պարզ կլինի առաջիկա օրերին: Ի դեպ, Ս. Գրիգորյանն նաեւ ավելացրեց, որ ինքը գործարարից դրամական փոխհատուցում չի պահանջել:

Հիշեցնենք նաեւ, որ գործարարը այդ օրերին մեզ հետ ունեցած հեռախոսաազրույցում նշել էր, որ ինքը չի ուզում ոչինչ ասել այդ թեմայով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ