26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրիական ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին

Սիրիական Ազգային կոալիցիան, որը ներկայացնում է սիրիական միավորված ընդդիմությունը, հրաժարվել է ռուսական իշխանությունների առաջարկից` մեկնել Մոսկվա` սիրիական հակամարտության շուրջ  բանակցությունների: Այդ մասին “Ալ Ջազիրա” հեռուստաընկերության եթերում հայտարարել է կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբը: 

Նա ընդգծել է, որ ընդդիմությունը բաց է բանակցությունների համար, սակայն իրենք Մոսկվա չեն մեկնի: Նա նաեւ նշել է, որ Մոսկվան պետք է դատապարտի  “սիրիկան վարչակարգի կողմից կատարվող հանցագործությունները: 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ իրենք ՍԱԿ-ի հետ կապ են հաստատել Եգիպտոսում ռուսական դեսպանության միջոցով: Լավրովը հավելել է նաեւ, որ Մոսկվան կոչ է անում Բաշար ալ-Ասադի վարչակարգին ջանքեր գործադրել` հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար: 

Ռուսաստանը մինչ այժմ խստորեն քննադատում էր արեւմտյան եւ արաբական երկրներին, որոնք ՍԱԿ-ը ճանաչել են որպես սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ: 

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ հակամարտությունը, որը վերաճեց քաղաքացիական պատերազմի, շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում, ըստ տարբեր տվյալների, 20-44 հազար մարդ է զոհվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ