Հանրահայտ Dream Theater-ի հայ երաժիշտը․ Դերեկ Շերինյան․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/
Դերեկ Շերինյանը հանրահայտ Dream Theater խմբի երաժիշտներից է եղել, հայտնի երաժիշտ է ու երգահան։
Դերեկ Շերինյանը ծնվել է 1966թ-ին օգոստոսի 25-ին Կալիֆորնիայում։ Նրա հայրը հայ էր, մայրը՝ հույն։ Երաժշտի մոր՝ Քերիլ Ուիլյամսոնի ընտանիքը հունական Նիսիրոս կղզուց է։ Նրա հայրը՝ իրավաբան և իրավագետ Ջորջ Արթուր Շերինյան կրտսերը՝ Դեթրոյթից։
5տարեկանից սկսել է նվագել դաշնամուր։ Պատանի տարիքում Դերեկ Շերինյանը իր ունեցած երաժշտական տաղանդի շնորհիվ Բոստոնում ընդունվում է Berklee College of Music։ Անցկացնելով այդ դպրոցում 3 տարի ` Դերեկ Շերինյանը ներկայանում է Jimi Hendrix’s Band Of Gypsys խմբի նախկին թմբկահար Բադի Մայլսին։1987թ-ի սեպտեմբերին Բադի Մայլսը ընդունում է Դերեկին աշխատանքի ` ռոք և բլյուզ ակումբներում համերգ տալու համար։
1989թ-ին Դերեկ Շերինյանը աշխարհահռչակ ռոք երաժիշտ Էլիս Կուպերի հետ մեկնում է տուրնե ` ի աջակցություն վերջինիս պլատինի կոչում ստացած Trash ալբոմի։ 1989-1998թթ Դերեկ Շերինյանը Էլիս Կուպերի հետ մասնակցեց 250 համերգի, ինչպես նաև 2 ալբոմի ձայնագրությանը։
1991թ-ին Դերեկ Շերինյանը ամերիկյան հանրահայտ Kiss խմբի հետ մասնակցում է տուրնեի և ձայնագրում է Alive III ալբոմը։
1994թ-ի սեպտեմբերին Դերեկ Շերինյանը Dream Theater խմբի հետ մեկնում է տուրնեի։6 ամիս հետո նրան առաջարկում են դառնալ Dream Theater խմբի լիակատար մասնակից։ Մասնակցելով խմբի հետ 2 համաշխարհային տուրնեի և ձայնագրելով 3 ալբոմ, Դերեկը բաժանվեց խմբի հետ։
Dream Theater խմբի հետ բաժանվելուց հետո Դերեկ Շերինյանը ավստրալիացի թմբկահար Վիրջիլ Դոնատիի և կիթառահար-վիրտուոզ Տոնի Մակալպինի հետ ձայնագրում է Planet X ալբոմը, իսկ որոշ ժամանակ անց երաժիշտները ալբոմը վերածում են նույնանուն խմբի ` Planet X, որի հետ Դերեկը ձայնագրում է 3 ալբոմ։
2001թ-ին Դերեկ Շերինյանը Black Utopia ալբոմի շրջանակներում համագործակցում է ` թմբկահարներ Սիմոն Ֆիլիպսի ևԲրայան Տրիչիի, կիթառահար Սթիվ Լուկատերի, բաս կիթառահարներ Բիլի Շիհանի և Տոնի Ֆրանկլինի, ջութակահար Ջերի Գուդմենի, ռոք կիթառահարներ Ինգվի Մալմսթինի և Զակ Վայլդի և ջազ-ֆյուժն կիթառահար Ալ Դի Մեոլայի հետ։
2002թ-ին Դերեկ Շերինյանը Ինգվի Մալմսթինի և Բիլի Այդոլի հետ մասնակցում է տուրերի։
2008թ-ին Դերեկը իր Planet X խմբի հետ միասին մասնակցում է Ջիվան Գասպարյանի 80 ամյակին նվիրված համերգին։
2009թ-ին Դերեկ Շերինյանը համագործակցում է ամերիկյան Alice in Chains ռոք խմբի հետ, վերջինիս Black Gives Way to Blue ալբոմի շրջանակներում։
2010թ-ին Շերինյանը միանում է Black Country Communion ռոք-սուպերխմբին Գլեն Հյուզի,Ջեսոն Բոնհեմի և Ջո Բոնամասսայի հետ։
Այժմ Դերեկն ապրում է Հոլիվուդ Հիլզում, որտեղ գործում է նրա ձայնագրման ստուդիան՝ «Leopard Room»։ Այնտեղ նա ձայնագրում է իր բոլոր սոլո նախագծերը և «Planet X»-ի նախագծերը, ինչպես նաև՝ զբաղվում սկսնակ խմբերի պրոդյուսինգով։