Ճանապարհային ոստիկանությունը բարի է, բայց չի ներելու
ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը դեկտեմբերի 31-ի գիշերն հերթապահելու է Հանրապետության հրապարակում եւ լրագրողներին հրավիրեց միասին դիմավորելու Նոր տարին՝ խոստանալով ուրախ օր: Իսկ ինչպես այդ օրը, այնպես էլ նախատոնական եւ տոնական օրերին ոչ մի անսթափ վարորդ չի ներվելու: Վարչական տուգանքների չափերը տատանվում է 100-150 հազար դրամի սահմաններում: Սակայն ճանապարհային ոստիկանությունը բարի է լինելու:
“Մենք բարի կամք ենք դրսեւորելու, մեքենան տանելու են համապատասխան վայր, այլ ոչ թե տուգանային հրապարակ, բայց վարորդները միեւնույն է տուգանվելու են”-ասաց Սարգսյանը։
Մինչեւ դեկտեմբերի 27-ը գրանցվել է 2577 ճանապարհա-տրասնպորտային պատահար: Դրանց արդյունքում մահացել է 306 մարդ, մարմնական վնաստվածքներ ստացել` 3702-ը:
2011թ-ի հետ համեմատած, զոհերի թիվը նվազել է 15-ով: Ի դեպ վթարների թիվը ոլորտի պատասխանատուի խոսքով կրճատվել է տեխսարքավորումների տեղադրման պատճառով:
“Արագաչափերի եւ տեսախցիկների արդյունքում կրճատվել են ճանապարհատրանսպորտային դեպքերը, մասնավորապես` Երեւանում զոհերի թիվը նվազել է 19-ով, վիրավորներինը` 48-ով”,-ասաց Սարգսյանը: