20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Բարեգործական ներկայացումներ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սիրիահայ եւ  հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են  “Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոնում:

Երեխաները հնարավորություն են ստացել դիտելու “Չիպոլինոյի զվարճալի արկածները” ամանորյա մանկական ներկայացումը:

“Մայրաքաղաքի տարբեր դպրոցներում ու “Կիլիկյան”  վարժարանում սովորող թվով 395 սիրիահայ աշակերտ, նաեւ՝ քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցների 305 եւ “Փրկություն” ՀԿ կողմից կրթություն ստացող եւս 57 երեխա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնակցել են անվճար դիտումներին”,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Քաղաքապետի կողմից  բոլոր երեխաները ստացել են խորհրդանշական նվերներ: Փոքրիկներից շատերը երեւանյան թատրոնում առաջին անգամ են եղել եւ հիացմունքով նշել են, որ հետագայում եւս անպայման այցելելու են:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ