20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տեսեք, ժողովուրդ, ում է հաղթելու Սերժ Սարգսյանը. լավագույն դեպքում` Րաֆֆիին և Բագրատյանին

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում  գրել է, որ նախագահական ընտրությունների պայքարը դեռևս 2012 թվականի հունվարին է սկսվել: Նա համոզված է, որ ընտրությունները մրիցակցային են եղել և ի սկզբանե, և այդպիսին էլ լինելու են:

”Քաղաքական մրցապայքարի եզրափակչին չհասած քաղաքական շրջանակները փորձում են պիտակավորել գալիք նախագահական ընտրությունները որպես ոչ մրցակցային: 

Հասարակ մարդկանց վրա այս խորամանկ ներազդեցության մեխանիզմը պարզ է. տեսեք, ժողովուրդ, ում է հաղթելու Սերժ Սարգսյանը. լավագույն դեպքում` Րաֆֆիին և Բագրատյանին: Չկան խորհրդարանական այլ ուժերի ներկայացուցիչներ, ընտրությունների արդյուքնը կանխորոշված է և այլն, և այլն:

Հիրավի, խորամանկություն և խաբեության փորձ:

Բոլորին հայտնի է, որ գալիք նախագահական ընտրությունների փաստացի մեկնարկը տրվել է դեռևս 2012 թվականի հունվարին, երբ ԲՈԼՈՐ քաղաքական հիմնական դերակատարները իրենց գործողությունները պլանավորում ու կառուցում էին բացառապես 2013 ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրությունների տրամաբանությամբ:

Նույն, ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, ընտրությւոնների տրամաբանությամբ է անցել նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրություններին ընդառաջ են կառուցել իրենց ռազմավարությունները նաև չիշխանական և իշխանական, արդեն խորհրդարանական ուժերը:

Հանրահավաքներ, միասնական շտաբ, ՖԲ-ում աննախադեպ քարոզչական “պատերազմներ”, քաղաքական բուռն և բազմապիսի կոնսուլտացիաներ, արտահերթ նիստ, բոյկոտ… 

Այս ամենը քաղաքական մրցակցության արտահայտումներ էին ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրությունների տրամաբանության մեջ: 

Եզրակացություն`

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՆ Ի ՍԿԶԲԱՆԵ, ԱՅՆ ԷԼ` ԽԻՍՏ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ: 

ՈՒՂՂԱԿԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՈՉ ԲՈԼՈՐԸ…”,-գրել է Աշոտյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ