20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ալժիրցիները պաաշտպանության նախարարությունում էին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցություն հաստատել երկու երկրների անվտանգության ոլորտի տարբեր կառույցների, այդ թվում` պաշտպանական գերատեսչությունների միջեւ, միջազգային գործընթացների հետ համահունչ քայլելու եւ  դրանց համարժեք արձագանքելու նպատակով:

Որպես համագործակցության առաջին քայլ` պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների միջեւ փոխադարձ շփումների վերաբերյալ` համագործակցության ոլորտները նախանաշելու եւ համապատասխան գործակցություն սկսելու համար: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ