Արծիվները սահմանում էին /ֆոտո/
Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2012 թվականը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարել է Ազգային Բանակի տարի, եւ հունվարից մինչեւ դեկտեմբեր «Հայոց Արծիվները» Ազգային Բանակի տարբեր զորամասերում կազմակերպում եւ իրականացնում է 20 խոշոր ռազմահայրենասիրաական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգեւատրման, թանկարժեք իրային նվերների պարգեւատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
Ռազմահայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը եւ հզորացումը, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումն ու պահպանումը, եւ ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարեւորումը հայ հասարակության շրջանում:
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» Կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ այսօր հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության եւ Նախիջեւանի սահմանագծի մարտական հենակետ` շնորհավորելու եւ՛ ազգային բանակի 20-րդ տարեդարձը, եւ՛ սպաների ու զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Սպաների եւ զինվորների առջեւ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարեւորեց Ազգային Բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաեւ շնորհավորեց եւ՛ Ազգային Բանակի 20-րդ տարեդարձը եւ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: (Խոսք` Խաչիկ Ասրյան… «Հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, եւ տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ` հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
«Հայոց Արծիվները», իր 3-ամյա օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 500-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաեւ ազգային բանակի տարբեր զորամասերում, կարեւորագույն եւ մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ- հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը եւ հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ եւ հզոր Հայաստանի կերտումը:
Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, անձամբ իմ եւ «Հայոց Արծիվների» անունից սրտանց շնորհավորում եմ ձեր եւ ձեր ընտանիքների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Միշտ եղեք հոգեպես ուժեղ եւ հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել եւ գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորը, միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայոց ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցեք, որ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող ձեր արժանապատիվ ծնողներն ու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին եւ գիտակցելով միշտ կրե´ք Ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, եւ այսօր, քան երբեւէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, եւ ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը:
Շնորհավոր բոլորիդ Ամանորը եւ Սուրբ Ծնունդը»):
«Հայոց Արծիվների» կողմից սահմանագծի մարտական հենակետում կազմակերպված ամանորի միջոցառման ընթացքում «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգեւատրվեցին N զորամասի հրամանատարի տեղակալը, սպաներ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով եւ ամանորի տոպրակներով պարգեւատրվեցին սահմանագծի մարտական հենակետի մի շարք սպաներ, զինվորներ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչեւ այսօր իրականացրել է 503-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային եւ 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 30.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով