05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գագիկ Խաչատրյանը չի կարողանում գիշերը քնել

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը համաձայն է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի այն դիտարկման հետ, որ 2016 թվականին ավելի վատ ենք ապրելու: Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը զարմացավ սակայն` ինչու է լրագրողներին թվում, թե տնտեսական այս իրավիճակի արդյունքում պետական պաշտոնյաների կյանքը չի վատանում:

«Պաշտոնյաների մեծ մասը գիշերը չի կարողանում քնել»,- արձագանքեց գլխավոր հարկահավաքը: Դիտարկմանը, թե չեն քնում, որովհետև իրենց փողերն են հաշվում՝ նախարարն ասաց` նրանց փոխարեն հաշվողներ կան: Ավելին, Գագիկ Խաչատրյանը խորհուրդ տվեց, ոչ թե մտածել լավ դիրքերում գտնվողներին իջեցնել ներքև, այլ մտածել` ինչպես ներքևից մարդկանց վերև բարձրացնել:

Դիտարկմանը, թե պետական պաշտոնյաների հայտարարագրերն ավելի քան խոսուն են նրանց բարեկեցիկ կյանքի մասին՝ նախարարը խորհուրդ տվեց. «գնալ և խորանալ, թե երբ են այդ գումարները վաստակել, որտեղ, ինչի համար, ոնց»:

«Վա՞տ է, որ բիզնես են ունեցել… մի վախեցեք, հայտարարագրվածից, այլ վախեցեք չհայտարարագրված գումարներից: Մարդիկ խելք ու տրամաբանություն են ունեցել, որ ժամանակին հայտարարագրել են»,- Խաչատրյանը հավելեց, որ իր ունեցվածքը վաղուց է հայտարարագրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ