19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Անզոր է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մտադիր է 2016 թվականին ուսումնասիրության կենտրոնում պահել հանրային հնչեղություն ունեցող վարույթները: Կիրականացվեն պլանային ուսումնասիրություններ: Այս մասին 2016-ի բյուջեի քննարկումների ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ շեշտելով, որ հաջորդ տարվա իրենց ծախսերի մեջ փոփոխություն չկա:

Պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին` հանձնաժողովը հանցավոր համաձայնությունների դեմ պայքարի համար ունի՞ համապատասխան գործիքներ՝ Շաբոյանը նշեց, որ այդ համաձայնությունների դեմ պայքարը հանդիսանում է մրցակցային մարմինների առաջնային խնդիրը:

ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց` հանձնաժողովը պայքարում է դրանց դեմ, միաժամանակ խոստովանելով` դա ավելի բարդ խնդիր է, քան մենաշնորհային դիրքի չարաշահումների բացահայտումը:

«Կա գործիքակազմի պակաս, ինչը հնարավորություն կտար բացահայտումների համար: Ստուգումների լայն իրավասություններ են հարկավոր, որ տեղում մանրակրկիտ ստուգումներ իրականացնենք: Ցավոք, հանձնաժողովի ռեսուրսները այսօր սահմանափակ են այս ուղղությամբ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ