«Հարևանի հարսն» ու «Հյուսիս-հարավ»-ը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կապի և տրանսպորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ քննարկմանը շատ զարմացավ, որ 2016 թվականին նախատեսվում է կառուցել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի միայն 9 կմ-ամնոց հատվածը: Հարությունյանը նշեց, որ ավտոճանապարհի կառուցման առումով օրինակ մեր հարևան Ադրբեջանը մեզնից արագաշարժ է:
Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն արձագանքեց` 9 կմ-ը՝ նվազագույնն է, ինչը պարտադիր նախատեսվում է կառուցել: Բանն այն է, որ նախարարությունը գարնանը մրցույթ կհայտարարի, ինչի շնորհիվ հնարավոր կլինի կառուցել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի նախատեսված երկարությունից երկու կամ երեք անգամ ավելին: Ադրբեջանի հետ համեմատության առնչությամբ Բեգլարյանը նշեց, թե միշտ էլայդպես է` թվում է` հարևանդ քեզնից արագ է աշխատում:
Խոսրով Հարությունյանն արձագանքեց` ինքն այն պատգամավորը չէ, որին կարելի է մեղադրել Ադրբեջանին օրինակ բերելու մեջ: