Հայաստանում նորի կրողը քաղաքացիական հասարակությունն է. Լարիսա Ալավերդյան
Հայաստանում ընտրություններն ավելի շուտ են կեղծվում, քան բուն ընտրությունների օրը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել 4-րդ գումարման ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա համոզմամբ, մինչեւ բուն ընտրությունները, դրանց արդյունքներն արդեն իսկ կանխորոշված են: Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ՀՀ 3 նախագահները պետք է նոր սերնդին քաղաքականություն մտնելու հնարավորություն տան՝ նախագահական ընտրություններում չառաջադրելով իրենց թեկնածությունը:
Նախկին պատգամավորի խոսքով, այսօր, սակայն, Հայաստանում նորի կրողը քաղաքացիական հասարակությունն է, որն այս տարվա ընթացքում բավականին հասունացավ:
Ինչ վերաբերվում է Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ըստ բանախոսի, նա կարող է լինել այլընտրանքային թեկնածու, որովհետեւ, իր թերություններով հանդերձ, զերծ է օլիգարխիայի հետ ունեցած կապերից: