21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեր նպատակն է բացահայտել բացթողումները եւ պատժել մեղավորներին.Տիգրան Սարգսյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարծում, թե ԲՀԿ-ական նախարարների ղեկավարած ոլորտում չարաշահումների վերաբերյալ բացահայտումները քաղաքական ենթատեքստ ունեն, ինչպես նշում են որոշ ԲՀԿ-ական գործիչներ:

“Եթե մենք անդրադառնանք փաստերին, ամենախիստ գործողությունները, մենք իրականացրել ես ՀՀԿ-ականների  նկատմամբ եւ դա նշանակում է, որ մյուս բոլոր ենթատեքստերը հերքվում են ”,-այսօր ԱԺ –կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապեըտ Տիգրան Սարգսյանը:

“Որեւէ քաղաքական ենթատեքստ այդտեղ չկա: Պետական բյուջեի զգալի մասը դա սոցիալական ոլորտն է, առողջապահության ոլորտն է, քաղաքաշինության ոլլորտն է, տրանսպորտի եւ կապի ոլորտն է, որտեղ մենք իրականացնում ենք մեծածավալ ներդորումային ծրագրեր եւ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է ղեկավարում այդ գերատեսչությունը, բնականաբար պետք է լինեն ստուգումներ, թե ինչպես են ծախսվում ֆինանսական միջոցները եւ բնականաբար, լինում են նաեւ բացահայտումներ”,-շարունակեց վարչապետը:

Հարցին, թե արդյո՞ք կպատժվեն  ոլորտի պատասխանատու նախարարները, Տիգրան Սարգսյանը պատասխանեց.”Մենք այդպիսի նպատակ չունենք քաղաքական գործիչների նկատմամբ, մեր նպատակն է բացահայտել այդ գործընթացներում տեղի ունեցած թերությունները եւ պատժել մեղավորներին”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ