07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ժառանգության” թեկնածուն ծանրակշիռ է

 Ըստ “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջադրումը մեկ նպատակ ունի՝ փորձել շահել էլեկտորատը:  Սաֆարյանի խոսքով, այս դեպքում “Ժառանգության” թեկնածուն դառնում է ամենածանրակշիռը եւ  իշխանության համար առաջին մրցակիցը: “Նախագահական ընտրարշավի շեմին մենք այս պահի դրությամբ ունենք հիասթափված, շփոթահար հասարակության մի հատված: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ խաղի ելքը կանխորոշված է”,-ասաց Սաֆարյանը:

Վերջինս նաեւ չի հավատում,  որ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու պատճառը տարիքն էր: Նրա խոսքով, իրական պատճառը թաքնված է, իրականում  ՀԱԿ-ի համար չափազանց վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել:

“Ասել, որ երկու օր հետո կհայտարարեմ որոշումը եւ դրանից հետո ասել, թե ես 68 տարեկան եմ, դա նշանակում է, թե երկու օր հետո ես իմացել, որ դու այդ տարիքում ես”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սաֆարյանը: Իսկ ընդհանուր առմամբ, Ստյոպա Սաֆարյանը անցնող տարին համարեց կոնֆլիկտների տարի, քաղաքական կոնֆլիկտների՝ Վարդան Օսկանյանի եւ ատկատների պահով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ