Տրավմատիզմի համար գումար չի նախատեսվում /վիդեո/
Առողջապահության նախարարության համար ինֆեկցիոն հիվանդությունները, ունենալով մեկ տոկոսից քիչ մահացիության ցուցանիշ, արդիական չեն համարվում: Այդ մասին բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` մահացիության հիմնական տոկոսը մնում է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների հատվածում, որոնք են սիրտ-անոթային, դիաբետ, ուռուցքային հիվանդությունները և այլ: Առաջնահերթությունների մեջ է մտնում նաև տրավմատիզմը, սակայն նրա վերաբերյալ բյուջեում ֆինանսներ չեն նախատեսվում: Հարցը բարձրացրել էր ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Բադեյանը` ահազանգելով, որ տրավմատիզմի համար պետական միջոցներ չեն նախատեսվում:
Հիշեցնենք, որ տրավմատիզմը` որոշակի ժամանակամիջոցում բնակչության որոշակի խմբերի ստացած վնասվածքների համակարգն է:
Մանրամասները` տեսանյութում