26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը շարժվում է ժամանակացույցով. Հրապարակ

Եթե առաջիկա նախագահական ընտրություններում ընտրվեք, ո՞րը կլինի Ձեր ամենամեծ ցանկությունը 2013-ին՝ դա կառնչվի արտաքի՞ն, թե՞ ներքին քաղաքականությանը,- իրեն ուղղված հարցին Սերժ Սարգսյանն այսպես է պատասխանել. “Կասեմ մեկ բան. ես շատ եմ ցանկանում, որ 2013-ը շատ տարբերվի 2012-ից”: 

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Բաղրամյան 26-ում լրագրողների ավանդական ընդունելությունն էր՝ Ամանորի առիթով, որը, որպես կանոն, տեղի էր ունենում դեկտեմբերի 29-ին: Ինչո՞ւ այսպիսի արագություն՝ “Հրապարակ”-ը հարցրեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանին: Վերջինս ասաց, որ արագություն չկա, պարզապես իրենք առաջնորդվում են ըստ նախագահի զբաղվածության գրաֆիկի: Ինչպես երեւում էր՝ գրաֆիկն իսկապես խիստ առաջանցիկ էր, որովհետեւ, ի տարբերություն նախորդ տարիների, երբ Սերժ Սարգսյանը դանդաղ անցնում էր սեղանից սեղան, շարքից շարք, տեւական կանգնում լրագրողների մոտ, երեկ “նոն ստոպ” տարբերակով ու նանո-արագությամբ հինգ-տասը րոպեի ընթացքում հասցրեց խփել յուր բաժակը ներկա բոլոր լրագրողների բաժակին, փոքր-ինչ կանգնել տոնական եղեւնու տակ ու հեռանալ: Ինչո՞ւ այդքան արագ,- հիմա էլ թերթը հարցրեց աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: “Արագ չէր, նորմալ էր, այսօր դեռ մանուկներին էլ պետք է հյուրընկալենք”: 

“Ինքը չասաց, սակայն մենք գիտենք, որ “Ռենեսանսում” էլ “միջոցառում” ունեին՝ իշխանական կոալիցիան նշելու էր Ամանորը”,- եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ