06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դաշնակցական Աղվանը թեկնածո՞ւ. Հայկական Ժամանակ

Հայ հեղափոխական դաշնակցությունը երեկ կայացած Գերագույն ժողովում որոշել է առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձեւաչափը: Որոշումը երեկ խիստ գաղտնի էր պահվում: Այդուհանդերձ, երեկոյան շշուկներ էին պտտվում, որ ՀՅԴ-ն որոշել է` նախագահի թեկնածու առաջադրել ՀՅԴ ԳԱ փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին: Թե որքանով են լուրջ այդ շշուկները, հայտնի կդառնա այսօր: Դաշնակցությունը, ինչպես երեկ հայտարարում էին կուսակցության ներկայացուցիչները իր որոշումը կհրապարակի այսօր նախատեսված մամուլի ասուլիսում: Ուշագրավ է, որ մինչ այժմ դաշնակցության ներսում խոսվում էր հիմնականում Արմեն Ռուստամյանի թեկնածության մասին, չէր բացառվում նաեւ ընտրությունները բոյկոտելու տարբերակը:

Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ