23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլը բացառում է, Լեւոնը`ակնարկում. ՀԱԿ-ի բախտորոշ ընտրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բացառում է  որեւէ մակարդակում ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համագործակցության հնարավորությունը:

Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Մեր` հնարավոր համարո՞ ւմ եք ՀԱԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանին միջեւ համագործակցությունը նախագահական ընտրությունների նախաշեմին հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.”Ոչ, ես բացառում եմ”:

Կարո՞ ղ ենք ենթադրել, որ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որի պայմաններում Կոնգրեսի վերնախավը որոշի գնալ այդ քայլին, Նիկոլ Փաշինյանը կլքի ՀԱԿ-ը: Henaran.am-ի   այս հարցին ի պատասխան,  Նիկոլ Փաշինյանն ասել է .”Կարող եք ենթադրել, որ նման դեպք չի լինի”:

Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության հավանականությանը, ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ այս հարցի շուրջ հստակ դիրքորոշում է հայտնել իր “Ֆեյսբուքյան ասուլիսի” ժամանակ եւ որեւէ ավելացնելու բան չունի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն “Ազատություն” ռադիոկայանի “Ֆեյսբուքյան ասուլիսի” շրջանակներում համոզմունք էր հայտնել, որ չի կարող լինել նման իրավիճակ, որ ՀԱԿ-ը որոշի պաշտպանել ԲՀԿ-ի թեկնածուին:

Հետաքրքրական է, որ օրերս ՀԱԿ մեկ այլ գործիչ` ԱԺ  ՀԱԿ  խմբակցության ղեկավար, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը “Ազատություն” ռադիոկայանին ասել է, որ 2013-ին նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է խոշոր  տնտեսական եւ ֆինանսական հնարավորություններ ունեցող Գագիկ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար: Լեւոն Զուրաբյանը շեշտել է, որ այսօր Հայաստանում Սերժ Սարգսյանին մարտահրավել նետելու ունակ երկու խոշոր քաղաքական ուժ  կա` ԲՀԿ-ն եւ ՀԱԿը, որոնք ըստ նրա, կարող են համախմբվել երկրում  ժողովրդավարական կարգեր հաստատելու խնդրի շուրջ:

Փաստորեն, ՀԱԿ համակարգողը սրանով իսկ բաց տեքստով հայտարարում է նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հետ  համագործակցելու Կոնգրեսի պատրաստակամության մասին եւ անուղղակիորեն ակնարկում, որ Ռոբերտ Քոչարյանի գործոնը եւս իրենց համար խոչընդոտ լինել չի կարող:

ՀԱԿ- ԲՀԿ “խաղերի” շուրջ Կոնգրեսի առանցքային ներկայացուցիչների քաղաքական հայտարարությունների միջեւ առկա հերթական անհամապատասխանությունը եւ առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի մարտավարության շուրջ գոյություն ունեցող, ըստ էության, ծայրահեղ հակադիր մոտեցումները, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդավոր լռությունը փաստում են, որ նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության ձեւաչափի հստակեցումը Կոնգրեսին հեշտ չի տրվելու եւ հենց այդ հարցն ընդդիմադիր քաղաքական կառույցի հետագա ճակատագրի համար կարող է բախտորոշ լինել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ